Երեկվանից Ադրբեջանի տեղեկատվական տիրույթում մեկնարկել է հերթական քարոզչական, ագրեսիվ արշավը։ Ադրբեջանական լեգենդի համաձայն՝ «չար» Եվրոպան պատրաստում է էլ ավելի «չար» Հայաստանին պատերազմը՝ ընդդեմ «խաղաղասեր» Ադրբեջանի, իսկ Ադրբեջանը դա տեսնում է, ուստի պետք է «կանխարգելիչ» քայլերի գնա։
Սա արդեն բոլորիս քաջ հայտնի ձեռագիր է։ Սա Ադրբեջանը անում է պարբերաբար, իսկ հետագա քայլերը մշակում է նաև՝ ըստ տարբեր կետերից եկող արձագանքների։
Ալիևը շարունակում է մեզ հետ խոսել ուժի ու ուժի սպառնալիքի դիրքերից, վտանգն այն է, որ ՀՀ ղեկավարությունը այդ ֆոնին արվող քայքայիչ ու վտանգավոր զիջումները ներկայացնում է որպես բարի կամքի և կառուցողական դիվանագիտության դրսևորում․․․
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան