Սփյուռքն անհանգստացած է վարչապետի ՝ Ցեղասպանության մասին խոսքերի կապակցությամբ. Գասպար Կարապետյան

Սփյուռքահայության և մանավանդ Եվրոպայի հայերի մտահոգությունները վերջին շրջանում սկսել են էլ լինել մտահոգիչ դառնալ, որովհետև վարչապետի մի քանի երկրներ այցելությունները, փակ հանդիպումները անելը, որտեղ զարմանալիորեն ներս մտնողների ձեռքից վերցնում են ոչ միայն հեռախոսները, այլեւ ժամացույցները, գրիչները, բլոկնոտները, որ չկարողանան նույնիսկ բան արձանագրել, ժողովրդավար երկրների համար անհասկանալի է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 26-ին, ՀՅԴ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց  ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

«Բայց իհարկե, հիմնական մտահոգությունը վարչապետի արտահայտություններն են, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը, ՀՅԴ գաղափարախոսությանը, ինչպես ինքն է երևակայում Սփյուռք-Հայաստան հարաբերություններին: Այս բոլորը շատ մեծ մտահոգություն պատճառող հարցեր են»,-ասաց նա:

Հարցին՝ կարծում եք՝ այս իշխանությունը սփյուռքում ունի՞ աջակցություն, Կարապետյանը պատասխանեց. «Որևէ իշխանություն աջակցություն կունենա, հիմա ինչ չափ կունենա կամ ոչ, դա չենք կարող վստահ արձագանագրել, որովհետև քվեարկություն չկա: Բայց այս պարագայում վստահ եմ, որ Սփյուռքի մեծամասնությունը դեմ է»:

Անդրադառնալով Բաքվում հայ ռազմագերիների դատավարությանը, Գասպար Կարապետյանն ասաց. «COP29-ից առաջ շատ լայն արշավ փորձեցինք, որպեսզի կարելի եղածի չափ ազդենք։ Ստորագրվեց մեր կողմից պատրաստված հայտարարություն՝ պահանջելով Ադրբեջանից ազատել գերիներին, դադարեցնել հայկական մշակութային կոթողների քանդումները, նաև սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության դեմ: Դա ստորագրեցին 52 եվրո երեսփոխաններ, որոնց մեջ 45-ը բարձրաստիճան պաշտոնյաներ են իրենց երկրների խորհրդարաններում:

Դրանից զատ, պատգամավորների կողմից նամակներ ուղարկվեցին Ադրբեջանի դեսպանին՝ պահանջելով պահանջելով ազատ արձակել հայերին: Ադրբեջանի դեսպանը հակազտեց ոչ ադեկվատ կերպով, ինչը մեզ համար լավ էր, որ ցույց է տալիս իրենց մոտեցումները: Նաեւ ունեցանք մեծ խորհրդաժողով Եվրոպական խորհրդարանում գերիների հարցով, որի արդյունքները արդեն փոխանցվեցին նաև ԵՄ արտաքին գերտեսչությանը»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով