Քելոգը վստահություն է հայտնել, որ հակամարտությունն Ուկրանայում շուտով կավարտվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիտ Քելոգը վստահություն է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի։

«Ես շատ դրական եմ վերաբերվում նրան, թե ինչ է նա (Թրամփը) մտադիր անել այս հակամարտության հետ կապված: Եվ ես լիովին վստահ եմ նրա [կարծիքին, որ] այս պատերազմը կավարտվի մոտ ապագայում»,- ասել է Քելոգը փետրվարի 25-ին Fox News հեռուստաալիքի եթերում:

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը քննադատել է ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու դժկամությունը։ «Ի՞նչ ունեինք նախորդ վարչակազմի օրոք։ Բայդենը նույնիսկ չի խոսել մարդկանց հետ, նա չի խոսել [Հյուսիսային Կորեայի առաջնորդ] Կիմ Չեն Ընի հետ չորս տարի, նա չի խոսել նախագահ Պուտինի հետ ավելի քան երկուսուկես տարի: Նախագահ Թրամփը հասկանում է, որ պետք է խոսի բոլորի հետ, որոնք ներգրավված են գործարքների կնքման մեջ»,-  նշել է Քելոգը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով