ՀՀ ՄԻՊ–ը հայ գերիների հարցով դիմել է ադրբեջանցի պաշտոնակցին, բայց պատասխան չի ստացել

Անահիտ Մանասյանը կարծում է, որ չարձագանքելը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանության և կոնկրետ պաշտոնյաների վերաբերմունքը մարդու իրավունքների խնդիրներին։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վստահեցնում է, որ իր պաշտոնավարման առաջին օրից հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանի իր պաշտոնակցին` Սաբինա Ալիևային, բայց արձագանք չի եղել։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում։
«Դա ցույց է տալիս այդ պետության և կոնկրետ պաշտոնյաների վերաբերմունքը մարդու իրավունքների խնդիրներին։ Ի սկզբանե շեշտել եմ, որ սրանք հումանիտար և մարդու իրավունքների վերաբերելի հարցեր են, և կարելի է իրականացնել ապաքաղաքական հաղորդակցություն։ Եվ այս համատեքստում ընդհանրապես չարձագանքելը այս խնդիրներին ես մարդու իրավունքներով զբաղվող կառույցների տեսանկյունից ճիշտ չեմ համարում»,–ասաց Մանասյանը։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով