Տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին

Հայաստանում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին։

Փետրվարի 28-ին, ժամը 12.00-ին «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հանրահավաք՝ նվիրված Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների զոհերի հիշատակին, որից հետո ակցիայի մասնակիցները կգնան Հայաստանում ՄԱԿ գրասենյակի մոտ։

Այստեղ ժամը 15.00-ից տեղ է ունենում Բաքվում անօրինաբար պահվող պատանդների աջակցության եւ ի նշան միջազգային հանրության հանցավոր լռության եւ անտարբերության դեմ բողոքի ակցիա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով