Ակնկալում ենք, որ ՀԱՊԿ երկրների բոլոր առաջնորդները կմասնակցեն մայիսի 9-ի Հաղթանակի շքերթին. ՌԴ ԱԳՆ

Ռուսական կողմն ակնկալում է, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի շքերթին ներկա կլինեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ բոլոր երկրների ղեկավարները։ Այս մասին «Դաշնակիցներ. ՀԱՊԿ»-ին հարցազրույցում ասել է  ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը:

«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով ՀԱՊԿ երկրների բոլոր ղեկավարները, ինչպես նաև անդամ երկրների ազգային ռազմական զորակազմերը կմասնակցեն մայիսի 9-ին կայանալիք Հաղթանակի շքերթին», — նշել է Աղասանդյանը:

Նա ընդգծել է, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը միավորող թեմա է ՀԱՊԿ անդամ երկրների համար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով