Թրամփի և Զելենսկու զրույցն ընթանում է բարձր տոնայնությամբ

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու զրույցն ընթանում է բարձր տոնայնությամբ։

Թրամփը Զելենսկիին «երախտապարտ լինելու» կոչ է արել և Ուկրաինայի նախագահին մեղադրել է «Երրորդ համաշխարհային պատերազմ խաղալու մեջ», հայտնում է BBC-ն։

Ըստ Օվալաձև աշխատասենյակում ներկա գտնվող լրագրողների՝ Զելենսկու, ԱՄՆ փոխնախագահ Ջեմս Դեյվիդ Վենսը և  ԱՄՆ նախագահ Թրամփը մի շարք լարված ռեպլիկներ են փոխանակել։

Վենսը Զելենսկիին մեղադրել է «անհարգալից վերաբերմունքի» մեջ, ինչից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի առաջնորդը «խաղում է Երրորդ համաշխարհային պատերազմի հետ»։

Հանդիպումն ավարտվել է նրանով, որ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին բավականաչափ «երախտապարտ» չէ և բացականչել. «Սա հիանալի հեռուստաշոու կլինի»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով