Հայաստանը դարձել է Ռուսաստանի երկրորդ խոշոր առևտրային գործընկերը մերձավոր հարևան երկրների շարքում

Անցյալ տարի Ռուսաստանը հարևան երկրների հետ առևտուրը հասցրել է ռեկորդային 66,3 միլիարդ ԱՄՆ դոլարի, բարձրացնելով դրա ծավալները 15,5 տոկոսով:

Ըստ РИА Новости-ի՝ Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերներըն առաջվա պես Ղազախստանն է, Հայաստանը և Ուզբեկստանը։

Ղազախստանն առաջվա պես Ռուսաստանի հիմնական առևտրային գործընկերն է հարևան երկրների շարքում: ՌԴ-ի հետ այդ երկրի ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 2,8%-ով և կազմել 27,8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Հայաստանը դարձել է Ռուսաստանի երկրորդ խոշոր գործընկերը տարածաշրջանում, թեև անցյալ տարի դա Ուզբեկստանն էր։

Ռուս-հայկական ապրանքաշրջանառությունը նախորդ տարի աճել է 1,7 անգամ՝ կազմելով 12,6 միլիարդ ԱՄՆ դոլար։ Ուզբեկստանի հետ առևտուրն աճել է ընդամենը 17,2%-ով՝ հասնելով շուրջ 11,6 միլիարդ ԱՄՆ դոլարի։

Հաջորդը Ադրբեջանն է, որի առևտրաշրջանառությունն անցյալ տարի աճել է գրեթե 10%-ով և կազմել 4,8 միլիարդ ԱՄՆ դոլար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով