Հող են պատրաստում զիջումների համար, միայն միջանցքը չի լինելու, ադրբեջանցիները լցվելու են Երեւանի կենտրոն. Դիվանագետ

Բանակցություն որպես այդպիսին, իմ խորին համոզմամբ, չկա, կա միակողմանի սպառնալիք եւ կա միակողմանի զիջում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց արտակարգ եւ լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը:

«Ես չեմ կարողանում հասկանալ վերջիվերջո էս մարդն ինչ է ուզում, հիմա ինչ է մոգոնել, որ պետք է ֆռացնի, էն Մեղրու հարցն էլ չասեմ, որ էնքան արդեն հիվանդագին բերվել է դաշտ, որ վաղը կասեն՝ է, սա էր, հիշում եք՝ էն կինոն, որ ցուցադրեցինք, էդ էլ հո մենք չենք արել, բանից  պարզվում է՝ մի թուղթ է եկել, որ էդ պայմանավորվածություները եղել է շատ վաղուց եւ Մեղրին պետք է հանձնվեր, մենք ուղղակի կատարող էինք, ժողովուրդ, ձեզ փրկելու համար»,-ասաց նա:

 

Մելիքյանի խոսքով՝ վերջին խայտառակությունն էլ այն էր, որ ԵԽ պատգամավորների հետ համատեղ նիստին ՔՊ-ի կողմից ցեղասպանության հարցի ընդգրկումը մերժելն էր. «Այսինքն էս ժողովրդին էլ ինչ է պետքա հասկանան, թե ինչ  կարգի թշնամու հետ գործ ունեն: Միշտ ասել են՝ վախեցեք ներքին թշնամուց: Կամաց-կամաց հող են պատրաստում զիջումների համար, միայն միջանցքը չի լինելու, ադրբեջանցիները ոչ միայն անկլավներ են գալու, այլ լցվելու են Երեւանի կենտրոն»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով