Աթենքում ցուցարարները Մոլոտովի կոկտեյլներ են նետել ոստիկանների վրա՝ 57 մարդու կյանք խլած երկաթուղային աղետի երկրորդ տարելիցի կապակցությամբ բողոքի ցույցի ժամանակ։ Երկրի խորհրդարանին հարող հրապարակում բախումներ են տեղի ունենում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Անվտանգության ուժերը փորձում են ցրել մարդկանց՝ օգտագործելով արցունքաբեր գազ, հայտնում է BBC-ն։
Ցուցարարները պահանջում են պատժել 2023 թվականի մարտի 1-ի գիշերը տեղի ունեցած աղետի մեղավորներին։ Այդ ժամանակ մարդատար գնացքը Լարիսա քաղաքի մոտ բախվել է բեռնատար գնացքին։ Գնացքը տեղափոխում էր 350 մարդու, հիմնականում՝ երիտասարդների, որոնք տոներից հետո վերադառնում էին Սալոնիկ։ Բեռնատար գնացքը ծովային բեռնարկղեր էր տեղափոխում։
Ոչ ոք չի դատապարտվել վթարից հետո, որն ամենամեծածավալն էր Հունաստանի պատմության մեջ: Ցուցարարները իշխանություններին մեղադրում են հանցագործներին կոծկելու մեջ։ Իշխանությունները զեկույց են հրապարակել այս շաբաթ, որտեղ ողբերգության պատճառ են դարձել մարդկային սխալները, վատ երկաթուղային ենթակառուցվածքը և անձնակազմի անբավարարությունը: Ուրբաթ օրը ցույցեր ու գործադուլներ են տեղի ունեցել նաև Հունաստանի մի շարք այլ քաղաքներում։