Ես չեմ զարմանա, եթե մի խումբ հայ գերիներ վերադառնան Բաքվից մինչ Հայաստանում ընտրությունները, ինչպես եղավ 2021թ. Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը կարող է գործարքի գնալ Ադրբեջանի հետ: Նա կարծում է, որ Փաշինյանը նույնիսկ գերիներին է օգտագործում իշխանությունը պահպանելու համար։
«Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, բանակցային փաթեթում։ Սա ողբերգություն է։ Փաշինյանը ատում է Արցախը և դրա հետ կապված ամեն ինչ, ինչպես նաև այն մարդկանց, որոնք ներկայացնում են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման պատկերը. Մենք հիմա տեսնում ենք այս վերաբերմունքը։ Ի՞նչ են անում Բաքվում խոշտանգումների ենթարկվող հայ քաղաքացիներին հետ բերելու համար։ Ոչինչ»,- նկատեց Գրիգորյանը։