Վարդան Ղուկասյանը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված մասնակի սահմանափակում կա. փաստաբան

Վարդան Ղուկասյանը կալանավորված չէ, ձերբակալված չէ, բայց ազատության հետ կապված մասնակի սահմանափակում կա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԴՕԿ կուսակցության ղեկավար, նախկին ռազմական ոստիկան Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

«Անձին չեն ձերբակալել, ընդամենը կապված իրավական գործառույթներով այնտեղի պետական լիազոր մարմինների հետ հետ կատարվում է քննություն», — ասաց նա:

ԱՄՆ Միգրացիոն և մաքսային ծառայության կայքը տեղեկացնում է, որ Հայաստանում ծնված Վարդան Յուրիկի Ղուկասյանը գտնվում է Նևադա նահանգի Հենդերսոնի ձերբակալվածների ժամանակավոր պահման վայրում:

Հարցին, թե արտահանձնում լինելու է, փաստաբանը ասաց, որ դա տվյալ երկրի տիրույթում է գտնվում, այդ երկրի իրավապահ մարմինները պետք է պատասխան տան այդ հարցին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով