ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեմ չէ ԱՄՆ օրինական ներգաղթին։ «Ես չեմ ուզում, որ մեր սահմանները բաց լինեն, ես ուզում եմ ամուր սահմաններ։ Ես ուզում եմ, որ մարդիկ գան, բայց դա պետք է անեն օրինական ձեւով։ Նրանք պետք է սիրեն մեր երկիրը, պետք է ընդունակ լինեն, պետք է օգտակար լինեն»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։ Թրամփը նախկինում բազմիցս հանդես է եկել միգրացիոն քաղաքականության խստացման օգտին: Հունվարի 20-ին նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նա հրամանագիր է ստորագրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրություն մտցնելու մասին։ ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությունն ընդլայնել է ամերիկյան իրավապահ մարմինների լիազորությունները՝ թույլ տալով նրանց արտաքսել անօրինական ներգաղթյալներին այսպես կոչված արագացված ընթացակարգով, այսինքն՝ առանց ներգաղթի դատարանի որոշման։ Բացի այդ, Թրամփը Պենտագոնին եւ ներքին անվտանգության նախարարությանը հանձնարարել է ընդլայնել միգրանտների կալանավայրը Կուբայում գտնվող Գուանտանամոյի ամերիկյան բազայում։>>>>>

Google ընկերությունը տեղեկացրել է, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոց։ «ԱՄՆ-ում աշխարհագրական անունների տեղեկատվական համակարգը (GNIS) պաշտոնապես թարմացրել է «Մեքսիկական ծոցը»՝ այն վերանվանելով «Ամերիկայի ծոց»: Ինչպես հայտնել ենք երկու շաբաթ առաջ եւ համաձայն մեր երկարամյա պրակտիկայի՝ մենք սկսում ենք փոփոխություններ իրականացնել այս թարմացումն արտացոլելու համար»,- նշվել է ընկերության բլոգում:   Գրառման մեջ նշվել է, որ նրանք, ովքեր օգտագործում են Google Maps-ը ԱՄՆ-ում, կտեսնեն Ամերիկայի ծոցը, Մեքսիկայում գտնվողները՝ Մեքսիկական ծոցը, իսկ մնացած բոլորը կտեսնեն երկու անունները՝ մեկը փակագծերում: Google-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ամերիկայի ծոց» անվանումը կհայտնվի ԱՄՆ Google Maps քարտեզագրման ծառայությունում,>>>>>

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ընդունել է ՌԴ նախագահի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը Մոսկվայում մասնակցելու հրավերը։ Այս մասին, kommersant.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Չինաստանում ՌԴ դեսպան>>>>>

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հարցազրույցում ասել է, որ լրջորեն ցանկանում է, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը: Այս մասին գրում է apnews.com-ը: «Այո, այդպես է», —>>>>>

ՀՀ վարչապետը հոդված է գրել և ՀՀ–ի անվտանգության դեմ սպառնալիքների համատեքստում անդրադարձել է Բաքվի թատերականացված դատավարությանը, միլիարդավոր դոլարների զենքի գնումներին և ագրեսիվ հռետորաբանությանը։ Ադրբեջանում Հայաստանի>>>>>

Մեր ընդհանուր Հաղթանակի վրա աճող հարձակումների համատեքստում դա հատկապես կարևոր է, նշել է Կոպիրկինը։  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցվել Մոսկվայում կայանալիք Հաղթանակի>>>>>

Եվրամիությունն արդեն Հայաստանից պահանջում է քաղաքական լոյալություն և միանալ հակառուսական պատժամիջոցներին՝ փոխարենը Երևանին կոնկրետ ոչինչ չխոստանալով։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում>>>>>

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա:    Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից։ Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին:   Նախատեսված է>>>>>

Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցությունները հնարավոր են։ Սակայն կարևոր է արևմտյան գործընկերներից անվտանգության երաշխիքների տրամադրումը, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բրիտանական ITV News հեռուստաընկերությանը տված>>>>>

Մեր առջև ծառացած վտանգները մեծ են և շոշափելի։ Ժամանակներն արագ են անցնում, սերունդներ են փոխվում, անհրաժեշտ է հիշեցնել, թե որտեղ էինք և որտեղ ենք հիմա։>>>>>

ԶՊՄԿ–ն վստահեցնում է, որ ղեկավարության և կոլեկտիվի միջև կառուցողական աշխատանքային մթնոլորտին խանգարում է արտաքին սադրիչների մասնակցությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ակնկալում է, որ իրավապահները մանրամասն կքննեն>>>>>