Միայն Բրյանսկի մարզի տարածքում 43 անօդաչու է խոցվել։
Ռուսական ՀՕՊ ուժերը երկու ժամվա ընթացքում 53 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բրյանսկի, Օրյոլի և Կալուգայի մարզերում, ինչպես նաև Ղրիմի երկնքում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ժամը 17։44-ից 19։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՕՊ հերթապահ միջոցներով ոչնչացվել է 53 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 43 ԱԹՍ Բրյանսկի մարզի տարածքում, 5 ԱԹՍ՝ Ղրիմի Հանրապետության տարածքում, 4 ԱԹՍ՝ Օրյոլի մարզի տարածքում, 1 ԱԹՍ՝ Կալուգայի մարզի տարածքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։