Իսրայելը կողմ է Սիրիայում Ռուսաստանի ռազմական բազաների պահպանմանը

Իսրայելը ԱՄՆ-ում լոբբինգ է անում Սիրիայում Ռուսաստանի ռազմական բազաների պահպանման օգտին ՝ ընդդեմ երկրում Թուրքիայի աճող ազդեցության, հայտնել են Reuters-ին այս գործընթացին ծանոթ չորս աղբյուրներ։

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները, որոնք հաճախ լարված էին, Գազայի պատերազմի ժամանակ լուրջ փորձությունների ենթարկվեցին։ Իսրայելական աղբյուրները Վաշինգտոնին տեղեկացրել են, որ Անկարայի աջակցությունը վայելող Սիրիայի նոր իսլամիստական ղեկավարությունը սպառնալիք է ներկայացնում Իսրայելի սահմանների համար։ Բոլոր աղբյուրները խոսել են անանունության պայմանով՝ իրավիճակի դիվանագիտական զգայունության պատճառով։

«Իսրայելի մեծագույն վախն այն է, որ Թուրքիան կմիջամտի և կաջակցի այս նոր սիրիական իսլամիստական կարգին, որը հետագայում կհանդիսանա ՀԱՄԱՍ-ի և այլ զինյալների հենակետ», — ասել է Century International ամերիկյան վերլուծական կենտրոնի աշխատակից Արոն Լունդը։

Անհասկանալի է, թե որքանով է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիտարկում Իսրայելի առաջարկները։ «Սիրիան այս պահին հազիվ թե գտնվում է Թրամփի ուշադրության կենտրոնում», — հավելել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով