Թրամփը նախաձեռնել է ԱՄՆ կրիպտոարժույթների ռազմավարական պահուստի ստեղծում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախաձեռնել է ԱՄՆ կրիպտոարժույթների ռազմավարական պահուստի ստեղծումը: Նա հանձնարարել է սկսել կրիպտոպահուստի ստեղծման աշխատանքները: Համապատասխան հրապարակումն արվել է Truth Social սոցկայքոմ:

Պահուստը կներառի Bitcoin-ը, Ethereum-ը, XRP, SOL, ADA թոքենները և այլ արժեքավոր արժույթներ։ Այս քայլի նպատակն ԱՄՆ-ն կրիպտոարժույթների համաշխարհային կենտրոն դարձնելն է։

Թրամփի հայտարարությունից հետո Bitcoin-ի գինը կտրուկ բարձրացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո Bitcoin կրիպտոարժույթի գինը բարձրացել է ավելի քան 10%-ով՝ գերազանցելով 93,600 դոլարը, վկայում են  Binance հարթակի տվյալները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով