Զելենսկին ներողություն է խնդրել Թրամփի հետ վեճից հետո և ասել` համաձայն է բանակցությունների

Ուկրաինայի նախագահը նշել է, որ Կիևը պատրաստ է ռեսուրսների վերաբերյալ գործարք կնքել ցանկացած պահի և ցանկացած հարմար ձևաչափով։
 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձել է ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վեճից հետո՝ նշելով, որ զղջում է կատարվածի համար: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում:
«Ուրբաթ օրը Վաշինգտոնում Սպիտակ տանը մեր հանդիպումը այնպես չընթացավ, ինչպես ենթադրվում էր։ Ափսոս, որ այդպես եղավ։ Ամեն ինչ շտկելու ժամանակն է։ Մենք կցանկանայինք կառուցողական դարձնել ապագա համագործակցությունն ու հաղորդակցությունը»,-գրել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով