Այսպես է Մասկը մեկնաբանել սոցցանցում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի արած գրառումն այն մասին, թե «Ուկրաինայում խաղաղությունն ավելի վտանգավոր է, քան շարունակվող պատերազմը»։
Ամերիկացի միլիարդատեր, ԱՄՆ կառավարության պետական կառավարման արդյունավետության դեպարտամենտի(DOGE) ղեկավար և ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները «հավերժ պատերազմ» են ուզում Ուկրաինայում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Այսպես է Մասկը մեկնաբանել սոցցանցում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենի արած գրառումն այն մասին, որ «Ուկրաինայում խաղաղությունն ավելի վտանգավոր է, քան շարունակվող պատերազմը»։
«Նրանք հավերժ պատերազմ են ուզում։ Է՞լ քանի ծնող կմնա առանց զավակների։ Է՞լ քանի երեխա կմնա առանց հոր։ Նրանց տրամաբանությամբ դա երբեք չի ավարտվի»,- գրել է Մասկը X-ում։
Ավելի վաղ Ֆրեդերիկսենը հայտարարել էր, որ խաղաղությունը պահպանելու համար ԱՄՆ-ն պետք է զորք ուղարկի Ուկրաինա։
Ինչպես հայտարարել է Կոպենհագենում ՌԴ դեսպան Վլադիմիր Բարբինը, Դանիայում նախընտրում են խոսել պատերազմի մասին՝ չնայած Ուկրաինայում խաղաղության հասնելու հնարավորությանը։ Դեսպանը հիշեցրել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը, պատասխանելով Ուկրաինայի համար նախատեսված ծրագրի մասին հարցին, ասել է, որ Ուկրաինան «պետք է հաղթի պատերազմում»։