ՀԱՄԱՍ-ը պատասխանել է Թրամփի սպառնալիքներին

Թրամփի սպառնալիքները բարդացնում են հրադադարի պահպանմանն ուղղված ջանքերը, հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

«Այս սպառնալիքները բարդացնում են իրավիճակը հրադադարի համաձայնագրի առնչությամբ և խրախուսում են [Իսրայելին] ձեռնպահ մնալ իր պայմանների կատարումից», -հայտարարել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Հազեմ Ղասեմը։

«ՀԱՄԱՍ-ը կատարել է իր բոլոր պարտավորությունները առաջին փուլով, սակայն Իսրայելը խուսափում է բանակցությունների երկրորդ փուլին անցնելուց», – հավելել է Ղասեմը, գրում է Al Jazeera-ն։ -ԱՄՆ վարչակազմը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ բանակցությունների գործընթացին մասնակցելու համար, ինչպես նախատեսված է հրադադարի համաձայնագրով»։

Թրամփն ավելի վաղ սպառնացել էր Գազայի հատվածի հետագա ոչնչացմամբ, եթե մնացած բոլոր գերիներն անհապաղ ազատ չարձակվեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով