Նորվեգիան այս տարի կավելացնի Ուկրաինային տրամադրվող ֆինանսական աջակցությունը մինչև 7,5 միլիարդ եվրո՝ ավելի քան երկու անգամ, քան նախկինում ծրագրված էր (մոտ 3 միլիարդ եվրո): Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։ Նա նշել է, որ Նորվեգիայի խորհրդարանի (Ստորթինգ) բոլոր կուսակցությունները համաձայնել են մեծացնել Ուկրաինային աջակցությունը, փոխանցում է DW-ն։
Ստյորեն որոշումն անվանել է «զգալի ներդրում Ուկրաինայում և Եվրոպայում խաղաղության և կայունության համար»՝ հավելելով, որ Նորվեգիան այժմ գտնվում է «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ավտանգության վատթարագույն իրավիճակում»։
Թույլ զինադադարը Ռուսաստանին միայն ժամանակ կտա վերախմբավորվելու, այլ ոչ թե կայուն խաղաղություն ապահովելու, ասել է Նորվեգիայի վարչապետը։ Նա նաև նշել է, որ Եվրոպան պետք է ինքնուրույն ուժեղացնի իր պաշտպանությունը և մեծացնի աջակցությունն Ուկրաինային։
Հունվարի 1-ին Նորվեգիայի կառավարությունը որոշում է կայացրել թույլ տալ Ուկրաինային նորվեգական արտադրության զենքի և պաշտպանական արտադրանքի ուղղակի վաճառքը։