Ռեկորդային թվով ամերիկացիներ Թրամփի պատճառով Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու դիմումներ են գրել

Անցյալ տարի Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ստանալու համար դիմած ամերիկացիների թիվը հասել է պատմական առավելագույնին, գրում է The Financial Times պարբերականը։

Դոնալդ Թրամփի վերադարձն իշխանության և Մեծ Բրիտանիայում հարկային փոփոխությունները նպաստել են Մեծ Բրիտանիայում ԱՄՆ քաղաքացիների դիմումների կտրուկ աճին:

Անցյալ տարի ավելի քան 6100 ԱՄՆ քաղաքացի է դիմել, ինչն ամենաբարձր ցուցանիշն է երկու տասնամյակ առաջ գրանցման սկզբից ի վեր և 26 տոկոսով ավելի, քան 2023 թվականին:

Մեծ Բրիտանիայի քաղաքացիության համար դիմումների ընդհանուր թիվն աճել է 6 տոկոսով՝ հասնելով 251 հազարի, ինչը ևս մեկ ռեկորդ է:

ԱՄՆ քաղաքացիների դիմումների թիվը կտրուկ աճել է 2024 թվականի վերջին եռամսյակում՝ տարեկան կտրվածքով աճելով 40%-ով՝ հասնելով մոտ 1700-ի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով