Ասադի կողմնակիցները Սիրիայում սպանել են երկրի Ընդհանուր անվտանգության ծառայության 13 աշխատակիցների։
Այսօր Լաթաքիայում սպանված Սիրիայի Ընդհանուր անվտանգության ծառայության սպաների թիվը հասել է 13-ի՝ Ջաբլե քաղաքում նախկին նախագահ Ասադի կողմնակիցների դարանակալումից հետո, հայտնում է Syria TV հեռուստաալիքը։
Ակտիվիստները հրապարակել են տեսանյութեր, որոնցում երևում են Ջաբլա քաղաքի հանրային անվտանգության աշխատակիցների մարմինները, երբ այսօր կեսօրին նրանց ավտոմեքենան դարանակալել են տապալված ռեժիմի մնացորդները:

