Մեզ անհանգստացնում է Սիրիայում իրավիճակի կտրուկ վատթարացումը. Տեղեկություններ կան Լաթաքիա և Տարտուս նահանգներում լայնածավալ բախումների մասին, որոնցում ներգրավված են սիրիական անվտանգության ուժերը և զինված խմբավորումները, որոնք իրենց անվանում են «տեղական դիմադրություն», ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Հաղորդվում է երկու կողմից մեծ թվով սպանվածների և վիրավորների մասին։ Երկրի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ վերոհիշյալ նահանգների վարչական կենտրոններում պարետային ժամ է սահմանվել։
Այս կրիտիկական հանգամանքներում կոչ ենք անում սիրիական բոլոր հեղինակավոր ղեկավարներին, ովքեր ի վիճակի են ազդել իրավիճակի հետագա զարգացման վրա «տեղում» անել հնարավորը արյունահեղությունը արագ դադարեցնելու և խաղաղ բնակչության շրջանում զոհեր թույլ չտալու համար։ Անցումային շրջանի դժվարին պայմաններում, որն այժմ ապրում է Սիրիան, առաջնային նշանակություն ունեն ազգային ներդաշնակության պահպանումը, քաղաքացիների անվտանգության ամրապնդումը և նրանց օրինական իրավունքների հարգումը` անկախ ազգային կամ կրոնական պատկանելությունից:
Վերահաստատում ենք մեր սկզբունքային դիրքորոշումը՝ աջակցելով Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը։ Ակնկալում ենք, որ բոլոր պետությունները, որոնք ազդեցություն ունեն Սիրիայում իրավիճակի վրա, կնպաստեն դրա կարգավորմանը։ Մենք հավատարիմ ենք սերտորեն համակարգելու ջանքերն օտարերկրյա գործընկերների հետ՝ ի շահ լարված իրավիճակի արագ թուլացման», — ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

