Մենք Երրորդ համաշխարհային պատերազմ չենք ուզում. Թրամփը՝ Ուկրաինային օգնությունը կասեցնելու մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչու Միացյալ Նահանգները Ուկրաինային հակաօդային պաշտպանության հավելյալ համակարգեր չի տրամադրում։

«Լավ հարց է: Որովհետև ես պետք է վստահ լինեմ, որ նրանք պատրաստ են բանակցել, պատրաստ են խաղաղ համաձայնագրի։ Եթե ​​նրանք դա չեն ուզում, մենք չենք պատրաստվում օգնել նրանց, քանի որ ես ուզում եմ վերջ դնել մահերին, տառապանքին»,- ասել է Թրամփը։

Ավելին, ըստ ԱՄՆ նախագահի, այս հարցը ևս հանգում է փողին:

«Մենք ծախսել ենք 350 միլիարդ դոլար, Եվրոպան ծախսել է 100 միլիարդ դոլար, ինչո՞ւ նրանք մեզանից այդքան քիչ ծախսեցին… Տեսնենք, թե ինչ կլինի Եվրոպայում: Մենք չենք ցանկանում Երրորդ համաշխարհային պատերազմ»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Փետրվարի վերջին Թրամփը հայտարարել էր, որ եվրոպական երկրները «մեծապես» պատասխանատվություն են կրելու Ուկրաինային պաշտպանական օգնություն տրամադրելու համար։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՕՊ համակարգերին։

Իր հերթին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսը չի հաստատի Ուկրաինային նոր ռազմական օգնությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով