ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև նոր միջուկային համաձայնագրի հնարավորությունը։
«Մեզ հետաքրքիր օրեր են սպասվում, այսքանը կարող եմ ձեզ ասել»,- ասել է նա։
Ըստ Թրամփի՝ Միացյալ Նահանգներն Իրանի հետ հարաբերություններում հասել է եզրափակիչ նրբագծին:
«Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան։ Մենք Իրանի հետ ունենք մի իրավիճակ, երբ ինչ-որ բան տեղի կունենա շատ շուտով, շատ, շատ շուտով, կարծում եմ, դուք շատ շուտով կխոսեք դրա մասին, և հուսով եմ՝ մենք կկարողանանք խաղաղության համաձայնագիր կնքել»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։