Ֆրանկֆուրտը կարող է ենթարկվել ֆենտանիլի մահացու համաճարակի սպառնալիքին. Bild

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի իշխանություններն ահազանգում են չինական մահացու ֆենտանիլ թմրանյութի տարածման մասին։ Քաղաքը կանգնած է ափիոնազգիների համաճարակի առաջ, հայտնել է «Bild на русском» պարբերականը։

Իշխանությունները ստուգումներ են իրականացրել։ Արդյունքների համաձայն՝ քաղաքում թմրամոլների ավելի քան 50 տոկոսն արդեն օգտագործում է մահացու նյութը։ Առգրավվել է թմրամիջոցի 37 նմուշ։ 21-ում հայտնաբերվել է ֆենտանիլ։

Ֆրանկֆուրտը գտնվում է ֆենտանիլի համաճարակի շեմին, որը նկատվում է նաեւ ԱՄՆ որոշ քաղաքներում: Այնտեղ յուրաքանչյուր յոթ րոպեն մեկ մարդ է մահանում չափաբաժնի չարաշահումից։

Ֆենտանիլը մահացու ափիոնազգի է, որը 100 անգամ ավելի հզոր է, քան մորֆինը: Այս նյութի փոքր քանակությունը բավական է մարդուն սպանելու համար։

Մտահոգվելով աղետից՝ Ֆրանկֆուրտի իշխանությունները որոշել են հունիսին միջազգային համաժողով անցկացնել։ Օտարերկրյա փորձագետների հետ նրանք կքննարկեն, թե ինչպես պայքարել ֆենտանիլի համաճարակի դեմ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով