Զելենսկին պատմել է խաղաղ բանակցություններում Ուկրաինայի «կարմիր գծերի» մասին

Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի: Դա Ուկրաինայի համար բանակցություններում «կարմիր գիծ» է, ըստ РБК-Украина-ի՝ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Կարմիր գծերի մասին: Ես՝ որպես նախագահ, և ուկրաինացիները, որպես մեր երկրի քաղաքացիներ, չեն խախտի մեր սահմանադրությունը, այլ պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և մեր հողը։ Մեզ համար շատ դժվար է կռվել նման թշնամու դեմ։ Սա հասկանալի է»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին հավելել է, որ «Ուկրաինան պայքարում է անկախության համար, ուստի Ռուսաստանի օկուպացրած ոչ մի տարածք չի ճանաչի»։

«Մենք ոչ ոքի թույլ չենք տա մոռանալ Ուկրաինայի դեմ այս հանցագործության մասին»,- հայտարարել է Զելենսկին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով