Ուկրաինան օկուպացված տարածքները որպես Ռուսաստանի մաս չի ճանաչի: Դա Ուկրաինայի համար բանակցություններում «կարմիր գիծ» է, ըստ РБК-Украина-ի՝ ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Կարմիր գծերի մասին: Ես՝ որպես նախագահ, և ուկրաինացիները, որպես մեր երկրի քաղաքացիներ, չեն խախտի մեր սահմանադրությունը, այլ պաշտպանելու ենք մեր ինքնիշխանությունն ու անկախությունը՝ պաշտպանելով մեր ժողովրդին և մեր հողը։ Մեզ համար շատ դժվար է կռվել նման թշնամու դեմ։ Սա հասկանալի է»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին հավելել է, որ «Ուկրաինան պայքարում է անկախության համար, ուստի Ռուսաստանի օկուպացրած ոչ մի տարածք չի ճանաչի»։
«Մենք ոչ ոքի թույլ չենք տա մոռանալ Ուկրաինայի դեմ այս հանցագործության մասին»,- հայտարարել է Զելենսկին։

