ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով ռուսական ներխուժման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտավախություններն անհիմն են։
«Ոչ, ես այդպես եմ կարծում։ Երբ դա արվի, նրանք բոլորը կցանկանան ցրվել տներով և հանգստանալ: Չեմ կարծում, թե դա տեղի կունենա։ Եվ մենք կփորձենք թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Դա տեղի չի ունենա, բայց մենք ջանք կթափենք, որ դա տեղի չունենա»,- հայտարարել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի ագրեսիվ դիրքորոշման վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների մտավախություններն արդարացված է համարում:

