Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն կսահմանի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Օվալաձեւ աշխատասենյակում հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հավատում է, որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ԱՄՆ ձգտումն իրականություն կդառնա, հայտնում է NBC News-ը:

«Կարծում եմ, որ դա տեղի կունենա,- ասել է Թրամփը՝ պատասխանելով այն հարցին, թե որն է իր տեսլականը երկրի հնարավոր բռնակցման վերաբերյալ։ -Ես նստած եմ մի մարդու հետ, ով կարող է կարևոր դեր խաղալ։ Մեզ միջազգային անվտանգություն է պետք»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով