Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, որոնք համատեղ ոչ պաշտոնական հանդիպում էին անցկացնում, հեռախոսով կապ են հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել ջերմ, բարեկամական զրույց, որի ընթացքում ղեկավարները քննարկել են միջպետական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող մի շարք հրատապ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանդիպել մայիսի 9-ին Մոսկվայում՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական միջոցառումների ժամանակ»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ։

