Եվրամիությունը 5,8 մլրդ եվրո կհատկացնի Սիրիային, ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Դուբրավկա Շուիցան, որից 4,2 մլրդ եվրոն կփոխանցվի Սիրիային դրամաշնորհների, իսկ 1,6 մլրդ եվրոն՝ վարկերի տեսքով։
«Երկիրը մնում է շատ աղքատ, շատ փխրուն, եւ եթե մենք աջակցություն չտրամադրենք, այդ փխրունությունը կվատթարանա եւ կարող է խաթարել ձեռք բերված առաջընթացը»,- DW-ին ասել է ՄԱԿ Նախագծերի սպասարկման գրասենյակի (UNOPS) ղեկավար Խորխե Մորեյրա դա Սիլվան:
Ամենախնդրահարույց ոլորտների թվում նա թվարկել է ջրամատակարարումը, տրանսպորտը, էներգետիկան, կրթությունն ու առողջապահությունը։
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ երկրի վերականգնման ծրագիրը պետք է մշակվի հենց Սիրիայում, եւ հույս հայտնել, որ մյուս երկրները կհետեւեն Եվրամիության օրինակին, որն աստիճանաբար վերացրել է Դամասկոսի դեմ պատժամիջոցների մի մասը։