Իսրայելի կառավարությունում հայտարարել են, որ Գազայի հատվածում վերսկսված մարտերը լիովին համաձայնեցված են Վաշինգտոնի հետ

Իսրայելի կառավարության խոսնակ Դեյվիդ Մենցերը երեքշաբթի հայտարարել է, որ Գազայի հատվածում մարտերի վերանականգնումը «լիովին համաձայնեցված է Վաշինգտոնի հետ»՝ հունվարին փխրուն զինադադարի ուժի մեջ մտնելուց հետո այդ տարածքին ամենամահաբեր հարվածներից հետո, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը:

«Իսրայելը շնորհակալություն է հայտնել նախագահ (Դոնալդ) Թրամփին և նրա վարչակազմին՝ Իսրայելին ցուցաբերվող անսասան աջակցության համար»,-ասել է Մենցերը ճեպազրույցում։

Հիշեցնենք, որ Իսրայելը խախտել է հրադադարը Գազայում՝ հարվածներ հասցնելով պաղեստինյան անկլավին։ Այդ ռմբակոծությունների զոհ է դարձել առնվազն 404 մարդ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով