Պուտինը Թրամփին պայման է առաջադրել հրադադարի համար. Bloomberg

Վլադիմիր Պուտինը պահանջել է դադարեցնել զենքի բոլոր մատակարարումները Ուկրաինան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած զինադադարի ժամանակ, հայտնել է Bloomberg-ը։

Պուտինի եւ Թրամփի հեռախոսազրույցը նախատեսված է մարտի 18-ին, առանցքային թեման 30-օրյա զինադադարն է, որը Կիեւը պատրաստ է ընդունել։

Պուտինը, որն անցած շաբաթ հանդիպել էր Թրամփի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ, զենքի վաճառքի դադարեցումը նախապայման է աաջադրել հրադադարի ստորագրման համար, ասել են եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան եւ երեք մարդ Մոսկվայում, որոնք ծանոթ են Ռուսաստանի դիրքորոշմանը:

Մինչ Ռուսաստանը ցանկանում է դադարեցնել Ուկրաինային զենքի վաճառքը, նվազագույն նպատակը ԱՄՆ օգնության դադարեցումն է, կարծում են երկու մոսկվացիներ, որոնք ծանոթ են Կրեմլի ծրագրերին:

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ Եվրոպան խիստ դժկամությամբ է համաձայնել Ռուսաստանի պահանջին` արգելափակելու զենքի մատակարարումը Ուկրաինա ցանկացած զինադադարի ժամանակ: Նման արդյունքը կարող է ստեղծել իրավիճակ, երբ Ռուսաստանը կարող է վերազինվել ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ, մինչդեռ Ուկրաինան չի կարող դա անել, ասել է պաշտոնյան:

Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունն աշխատում են հնարավորինս շուտ Կիեւ ռազմական օգնության նոր փաթեթներ մատակարարելու ուղղությամբ:

Մոսկվայի աղբյուրի տեղեկացմամբ՝ Պուտինի կողմից պահանջվող զենքի մատակարարումների դադարեցումը կլինի ժամանակավոր, եւ զենքի մատակարարումները կվերսկսվեն խաղաղ համաձայնագրից հետո, որով Ուկրաինան պետք է համաձայնի իր ռազմական պոտենցիալի սահմանափակումներին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով