Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հերթական անգամ հաստատել է, որ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը վաղը հեռախոսով կխոսեն, հայտնում է BBC-ն։
«Մենք երբեք ավելի մոտ չենք եղել խաղաղությանը, որքան այս պահին,-հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։-Նախագահը վճռական է տրամադրված».
Սպիտակ տունը միաժամանակ հայտնել է, որ վաղը Պուտինի հետ Թրամփի զրույցի ընթացքում կքննարկվի Զապորոժիեյի ատոմակայանի հարցը։

