Իսրայելի օդային հարվածները Գազայում 200 երեխայի կյանք են խլել

Գազայի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երեքշաբթի Իսրայելի կողմից հրադադարի ռեժիմը խախտելուց հետո անկլավում զոհվել է 506 պաղեստինցի, նրանց թվում՝ 200 երեխա, 909-ը՝ վիրավորվել, հայտնում է Al Jazeera-ն։

Նախարարության տվյալներով՝ լուսադեմից ի վեր պաղեստինյան անկլավում զոհվել է առնվազն 85 մարդ, 133-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ իսրայելական զինվորականները վերսկսել էին ավիահարվածները Գազայի հատվածին, իսկ նախօրեին դրաձյալ վերահսկողության տակ վերցրեցին Նեցարիմ միջանցքը, որը Գազան երկու մասի բաժանող հատվածը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով