29 հազար 843 քառակուսի կիլոմետրը շատերին ծանոթ չէ. Փաշինյանը կրկին «Իրական Հայաստանի» գաղափարախոսության մասին է խոսել

«Իրական Հայաստանը ՀՀ–ն է՝ իր միջազգայնորեն  ճանաչված տարածքով և սահմաններով։ Թվում է, թե սա շատ պարզ արձանագրում է, բայց վերջին տարիներին ես զարմանքով եմ արձանագրել , որ այս թիվը մեզնից շատերին ծանոթ չէ՝ 29 հազար 843 քառակուսի կիլոմետրը մեզնից շատերին ծանոթ չէ»։ Այս  մասին «Իրական Հայաստանի» գաղափարախոսության նախագծի երկրորդ քնննարկման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այստեղ հետևյալ հարց է ծագում՝ ինչու՞ այդ թիվը մեզ ծանոթ չէ, չէ՞ որ դա մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է։ Մի քանի հայտնի իրադրություններում քննադատություն է եղել՝ ինչու՞ եմ ես ճանաչել այս կամ այն երկրի տարածքային ամբողջականությունը, ո՞րն է դրա մոտիվացիան։ Ես ուզում եմ արձանագրել, որ դրա ամենակարևոր մոտիվացիան եղել է այն, որ մենք նախ ինքներս պիտի ճանաչենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը»,–ասել է նա։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով