Մարջայունում Ազգային լրատվական գործակալության (NNA) թղթակիցը հայտնել է հարավային Լիբանանի արեւելյան հատվածի օդային տարածքում իսրայելական հրթիռների պայթյունի մասին:
Ըստ լիբանանյան լրատվամիջոցի՝ իսրայելական բանակն իրականացնում է «մեծածավալ գործողություն՝ գնդացիրների միջոցով», Համամես բլրից, որտեղ տեղակայված է, արեւելյան հատվածի վրայով ռազմական ինքնաթիռների թռչելու ֆոնին։
Իր հերթին, իսրայելական Times of Israel լրատվամիջոցը, հղում կատարելով երկրի բանակին (ՑԱԽԱԼ), հայտնել է, որ դեկտեմբերից ի վեր առաջին անգամ առնվազն հինգ հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի հյուսիսային սահմանամերձ Մեթուլա համայնքի ուղղությամբ։
ՑԱԽԱԼ-ի տվյալներով՝ երեք հրթիռներն էլ խոցվել են ՀՕՊ միջոցներով։ Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Տեղեկացվել է նաեւ, որ ՑԱԽԱԼ-ը հրետանային կրակ է բացել Լիբանանի հարավի դեմ։

