Թուրքիայի դատարանը կալանավորել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին

Թուրքիայի դատարանը կիրակի վաղ առավոտյան պաշտոնապես ձերբակալել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուին և կալանման դատապարտել մինչև դատավարությունը, հայտնում է Associated Press-ը։

Էքրեմ Իմամօղլուն ձերբակալվել էր այս շաբաթվա սկզբին իր նստավայրում իրականացված խուզարկությունից հետո, ինչը հարուցել է Թուրքիայում վերջին տասնամյակի ընթացքում փողոցային ցույցերի ամենամեծ ալիքը:

Այն նաև մտահոգություն է առաջացրել Թուրքիայում ժողովրդավարության և օրենքի գերակայության վերաբերյալ:

Նրա ազատազրկումը դիտվում է որպես քաղաքական քայլ, որն ուղղված է գլխավոր հավակնորդին հաջորդ նախագահական մրցարշավին մասնակցելուց զրկելուն, որը նախատեսված է 2028 թվականին:

Կառավարության պաշտոնյաները հերքում են այն մեղադրանքները, թե ընդդիմադիր գործիչների դեմ դատական ​​հայցերը քաղաքական դրդապատճառներ ունեն և հայտարարում են, որ Թուրքիայի դատարաններն անկախ են գործում:

Ավելի վաղ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը (ԺՀԿ) սկսել էր նախագահական փրայմերիզներ անցկացնել՝ Իմամօղլուին որպես նախագահի թեկնածու աջակցելու համար՝ չնայած նրա ձերբակալմանը։

Կուսակցությունը նաև ամբողջ երկրում խորհրդանշական քվեատուփեր՝ այսպես կոչված «համերաշխության քվեատուփեր» է տեղադրել, որպեսզի անկուսակցականները կարողանան իրենց աջակցությունը հայտնել քաղաքապետին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով