Իրանը կոչ է արել իսլամական պետություններին անհապաղ քայլեր ձեռնարկել Իսրայելի գործողությունների դեմ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել իսլամական և տարածաշրջանային երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ «Իսրայելի հանցագործությունը և տարածաշրջանում անկայունությունը դադարեցնելու համար»:

Իր էմիրաթցի գործընկեր Շեյխ Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում Իրանի ԱԳ նախարարը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները, որոնց հետևանքով հարյուրավոր անմեղ պաղեստինցիներ են զոհվել, խախտվել է հրադադարի համաձայնությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով