Եվրահանձնաժողովը մեկնաբանել է Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունները

Եվրահանձնաժողովն ի գիտություն է ընդունել Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Սև ծովում անվտանգ նավագնացության վերաբերյալ բանակցությունները, սակայն Ռուսաստանի մասին կդատի վերջինիս գործողություններով, ոչ թե խոսքերով, ըստ Reuters-ի՝ չորեքշաբթի հայտարարել է ԵՄ ներկայացուցիչը։

Միացյալ Նահանգները երեքշաբթի առանձին պայմանավորվածություններ ձեռք բերեցին Ուկրաինայի և Ռուսաստանի հետ՝ դադարեցնելու հարձակումները ծովում և էներգետիկ օբյեկտների վրա, միաժամանակ Վաշինգտոնը համաձայնել է չեղարկել Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցներ:

«Ռուսաստանն այժմ պետք է իրական քաղաքական կամք դրսևորի՝ դադարեցնելու համար իր անօրինական և չհրահրված ագրեսիվ պատերազմը», -հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության խոսնակ Անիտա Հիպերը:

«Փորձը ցույց է տվել, որ Ռուսաստանի մասին պետք է դատել նրա գործողություններով, այլ ոչ թե խոսքերով», -ասված է հայտարարության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով