Զելենսկին մեկնել է Փարիզ՝ Մակրոնի հետ հանդիպման

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցով մեկնել է Փարիզ, հայտնում է Le Figaro-ն։

Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Զելենսկու՝ Ֆրանսիա կատարելիք այցի մասին հայտնի է դարձել նախօրեին։

Ըստ Le Mond-ի՝ նպատակն է նախապատրաստվել «կամավորների կոալիցիայի» անվտանգության գագաթնաժողովին, որը կանցկացվի մարտի 27-ին Փարիզում։

Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով