ԵՄ բնակիչներին խորհուրդ են տվել 72 ժամվա սննդամթերքի պաշար տեսնել՝ աղետների և հարձակումների դեպքում

Եվրոպական միության բնակիչներին խորհուրդ է տրվում մթերել բավարար քանակությամբ սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ 72 ժամվա համար՝ եվրոպական ռազմավարության շրջանակում, որն ուղղված կլինի աղետալի ջրհեղեղների և հրդեհների, համավարակների և ռազմական հարձակումների պատրաստվածության մեծացմանը, գրում է The Guardian-ը։

Իր առաջին պատրաստվածության ռազմավարությունը սահմանելիս Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ցանկանում է խրախուսել քաղաքացիներին ձեռնարկել «ակտիվ միջոցներ՝ նախապատրաստվելու ճգնաժամերին, ինչպիսին են կենցաղային արտակարգ իրավիճակների ծրագրերի մշակումը և առաջին անհրաժեշտության պարագաների կուտակումը»:

Ռազմավարությունը մշակվել է ԵՄ գործողությունների ավելի լավ համակարգումն ապահովելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու համար՝ ի պատասխան մի շարք հնարավոր ռիսկերի, ինչպիսին են եղանակային արտակարգ պայմանները, որոնք սրվում են կլիմայական ճգնաժամի, համավարակի, կիբերհարձակումների և ռազմական ներխուժումների հետևանքով:

«Մենք պետք է պատրաստ լինենք լայնածավալ միջոլորտային միջադեպերի և ճգնաժամերի, ներառյալ մեկ կամ մի քանի անդամ պետությունների վրա ազդող զինված ագրեսիայի հավանականությունը», — ասված է փաստաթղթում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով