Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կվերանայի օգտակար հանածոների մասին համաձայնագրի տեքստը, երբ իրավաբանները վերլուծեն այն՝ պարզելու համար, թե արդյոք այն պարունակում է որևէ օրենսդրական սպառնալիք։
Դրա մասին նա հայտարարել է իր ճեպազրույցի ժամանակ, հայտնում է УНИАН-ը։
Նա մեկնաբանել է ամերիկա-ուկրաինական համաձայնագրին վերաբերող «կարմիր գծերը». «Եթե մեզ համար ինչ-որ ռիսկային բան լինի, ուրեմն անպայման այդ ամենի մասին առանց որևէ գաղտնիքի կփոխանցեմ մեր հասարակությանը»։
Զելենսկին կարծում է, որ հիմնական փոխզիջումային ասպեկտները (ինչին պատրաստ է համաձայնել Ուկրաինան) արդեն ուրվագծվել են շրջանակային համաձայնագրում։
«Մենք պարտքեր չենք ընդունի, դրանք ինձ համար բացարձակապես պարզ բաներ են, ես դրանք չեմ տեսնում: Համենայնդեպս, մենք խոսում ենք անցյալի մասին: Եթե կան հեռանկարներ, նոր աջակցության փաթեթներ, ապա ԱՄՆ-ը, հավանաբար, կարող է որոշակի պայմաններ դնել»,- հավելել է նա:

