Ֆրանսիական Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը սոցցանցերում գրել է, որ Ադրբեջանը կրկնում է այն ձեռագիրը, որը կիրառել է Արցախի դեպքում։
«Պնդելով, թե խաղաղություն են ուզում և ձևացնելով, թե Հայաստանը դա չի ուզում, ադրբեջանցիները շարունակում են ահաբեկել Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչներին, ինչպես արեցին արցախցիների նկատմամբ… նախքան նրանց երկիր ներխուժելն ու նրանց արտաքսելը»,- գրել է նա։

