Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու դա հաստատ է: Այս մասին իր էջում գրել է Գյումրիում «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:
Նշենք, որ Գյումրիում նախնական արդյունքներով ավագանի են անցնում 5 ուժեր: ՔՊ-ն կստանա 14 մանդատ, Վարդան Ղուկասյանը՝ 8 մանդատ, Մարտուն Գրիգորյանը՝ 6 մանդատ, Ռուբեն Մխիթարյանը՝ 3 ամնդատ եւ «Մայր Հայաստանը»՝ 2 մանդատ:
Սա նշանակում է, որ առանց Մարտուն Գրիգորյանի երեք ընդդիմադիր ուժերով հնարավոր չի լինելու իշխանության ձեւավորել:
Ռուբեն Մխիթարյանը եւ Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ առանց որեւէ պայմանի իրենք կաջակցեն ընդդիմադիր ուերից ամենաշատը ձայն ստացած Վարդան Ղուկասյանին, սակայն դա բավարար չէ, անհրաժեշտ է, որ Մարտուն Գրիգորյանը եւս աջակցի:

