ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մաքսատուրքերը, որոնք նա նախատեսում է սահմանել այս շաբաթ, կտարածվեն ոչ միայն առևտրային ամենամեծ անհավասարակշռությունն ունեցող 10-15 երկրներից բաղկացած փոքր խմբի, այլև բոլոր երկրների նկատմամբ:
Դրա մասին հայտնում է Reuters-ը։
Թրամփը խոստացել է ներկայացնել լայնածավալ ծրագիր, որը նա անվանել է «Ազատագրման օր»:
Նա արդեն մաքսատուրքեր է սահմանել ալյումինի, պողպատի և ավտոմեքենաների նկատամամբ, ինչպես նաև բարձրացրել է մաքսատուրքերը Չինաստանից ներկրվող բոլոր ապրանքների համար։

