Նիկոլի «քայլերը» անդունդի հասցրեցին:

2018 թվականի մարտի 31-ին սկսվեց Նիկոլ Փաշինյանի 14-օրյա քայլերթը Գյումրուց Երևան։

 

Յոթ տարի առաջ «Իմ քայլը» թատերական ներկայացումը օգնեց անփորձ քաղաքական գործչին իշխանության գալ պղտոր մեդիական ալիքի շնորհիվ։ Այդ օրվանից այդ ճանապարհը մեր երկիրը բերեց անգամ ոչ թե փակուղու,այլ անդունդի եզրին հասցրեց. Փաշինյանը ակնառու կերպով ցույց տվեց, որ ինքը անգրագետ օդաչու ու անպետք շտուրման է։
Դժբախտությունն այն է, որ Նիկոլը երբեք չի ունեցել իր սեփական երթուղին։ Նրա ուղին քաոսային տեղաշարժեր են քարտեզի վրա, որի վրայի կետերը շարել է անգամ ոչ թե նրան վստահած հայ ժողովուրդը, այլ ավելի շուտ ոչ բարեկամական հարևանները, որոնց կամքին Նիկոլը անխոս ենթարկվում է։
Փաշինյանը խորամանկում էր ու մանիպուլյացիաներ էր անում վարչապետի աթոռը զբաղեցնելու համար, բայց պարզվեց այն իր չափով չէ։ Նա իր վրա թանկ կոստյում է գցել, իբրև թե դա ծաղրածուի գլխարկ է, բայց կրկեսը արյունալի դուրս եկավ, մեծ կորուստներով ու կորցրած տարածքներով։ Ինքը Նիկոլը ցինիկաբար դա անվանեց «իրական Հայաստան»։ Բայց իրականությունը մղձավանջ դարձավ։
Մեր երկիրը հետևողականորեն կորցնում էր այն ամենը, ինչի վրա կառուցվել էր պետականությունը։ Նիկոլը քայլ առ քայլ հանձնում էր ինքնիշխանությունը, դավաճանում մեր ժողովրդին և հիմարիկի պես ծամածռություններ էր անում սոցցանցերում’ գլուխ գովելով ոչ թե քաղաքական հաղթանակներով, այլ սափրված այտերով։ Պարտված պատերազմը, Ադրբեջանին տրված Արցախը, ցեղասպանության փաստացի ժխտումը’ դրանք միայն սառցալեռի գագաթն են։ Նիկոլի կառուցած «իրականության» ռեժիմը ստաբիլ աշխատում է մեր երկրի քանդման օգտին։
Ի՞նչ է իր ճանապարհին արդեն հասցրել անել Փաշինյանը։ Թվերը ցանկացած բառերից խոսուն են. Արցախի և այլ ռազմավարական տարածքների կորուստը բերեցին նրան, որ մեր երկիրը վերահսկում է միայն 29,7 հազար քառակուսի կիլոմետր տարածք 42 հազար քառակուսի կիլոմետրի փոխարեն։ Մեր բանակը արնաքամ է արված և բարոյապես ոչնչացված է. պարտված պատերազմը խլեց 5 հազար զինվորի կյանք, ևս 10 հազար մարտիկներ վիրավորումներ են ստացել։ Ընդորում, Նիկոլը բարձրագոչ հայտարարեց, որ բանակը պետք չէ «սրբացնել»’ արժեզրկելով մեր զինվորականների քաջությունն ու հերոսականությունը։ Կարծես Փաշինյանի նպատակը զինված ուժերը քանդելն է հարևանների կողմից նոր զավթողական հարձակումների աճող վտանգի ֆոնին։
Նիկոլը նաև սոցիալական երկպառակության սեպ խրեց խաղաղ բնակչության մեջ։ Մենք բաժանվել ենք մերոնց ու թշնամիների. նրանց, ովքեր պատրաստ են Փաշինյանի ճանապարհով գնալ, և նրանց, ովքեր հոգնել են սոցիալական փոխզիջումներից, քայքայումից, տնտեսական հեռանկարների բացակայությունից։
Սահմանային շրջանները համարյա մնացել են առանց տեղի բնակիչների, Արցախից խուճապահար փախել է 120 հազար փախստական, դատարկվում են գյուղեր։ Այդ ֆոնին արտաքին պարտքը ավելացել է երկու անգամ’ անցնելով 12 մլրդ $-ից։
Ձախողումներից յուրաքանչյուրը իր պատճառները ունի, բայց դրանք բոլորը միավորվում են Փաշինյանի անձի շուրջ։ Այդ նա էր առանցքային պաշտոններում մարդկանց նշանակում «ավելի լավ է սեփական անտաղանդը, քան օտար պրոֆեսիոնալը» սկզբունքով, ընդորում նշանակման և աշխատանքից ազատման որոշումները երբեմն ընդունվում էին ՍՄՍ-հաղորդագրություններում։ Այդ պատճառով սոցիալական երաշխիքները դատարկություն դարձան, էժան կրկեսային նվագախմբի ճնկճնկոց։ Օրինակ բերենք բարձրագույն կրթությունը. բուհերը անցան ոչ արդյունավետ ռեֆորմների մսաղացի միջով, դրանցից շատերը մնացին առանց ֆինանսավորման։ Երևի, կուրորեն առաջ գնացող Փաշինյանին կրթված երիտասարդություն պետք չէ, որը սիրում է իր երկիրը և հարգում է իր պատմությունը։
Ներքին խնդիրները անդրադառնում են նաև արտաքին գործերի վրա։ Մեր երկիրը այլևս կշիռ չունի Անդրկովկասյան տարածաշրջանում։ Մենք կորցնում ենք ինքնիշխանությունը, իսկ դրա հետ նաև ազդեցությունը։ Կլսե՞ն արդյոք հարևանները մի երկրի, որը ինքն իրեն չի հարգում և թքած ունի իր ժողովրդի ու պատմության վրա։ Ու՞մ և ինչի՞ է պետք այդպիսի գործընկերը։ Փաշինյանը վատ ակրոբատի պես ձգում է կատարում Եվրոպայի ու ԵԱՏՄ-ի միջև’ երկու կես լինելու վտանգի տակ։ Բայց մենք պատրաստ չենք Փաշինյանի հետ միասին վերջին քայլն անել դեպի անդունդը’ մեր ճանապարհները արմատապես բաժանվում են։
Արտակ Սարգսյան, քաղաքագետ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով