Իսրայելը չեղարկել է ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը

Իսրայելի կառավարությունը որոշել է հանել բոլոր մաքսատուրքերը Միացյալ Նահանգներից ներկրվող ապրանքների համար: Այդ մասին, Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հայտնել են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակից։

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի և էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիր Բարկաթի հանձնարարությամբ Իսրայելը հանում է բոլոր մաքսատուրքերը, որոնք նախկինում սահմանվել էին Միացյալ Նահանգներից՝ երկրի ամենամեծ առևտրային գործընկերոջից ներկրվող ապրանքների համար», — ասվում է հայտարարության մեջ:

«Մաքսատուրքերի վերացումն արդյունավետորեն ընդլայնում է Իսրայելի և ԱՄՆ-ի միջև առկա առևտրային համաձայնագիրը և ամրապնդում է երկրների միջև ռազմավարական հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։

Վարչապետի աշխատակազմը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Իսրայելի ամենամոտ դաշնակիցն է և նրա կարևորագույն առևտրային գործընկերը։ Նրա տվյալներով՝ 2024 թվականին Իսրայելից ԱՄՆ ապրանքների արտահանումը կազմել է 17,3 մլրդ դոլար, իսկ ծառայությունների արտահանումը՝ մոտ 16,7 մլրդ դոլար։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով