Թրամփը դաժանորեն թեքել է համաշխարհային առևտրային համակարգը՝ մաքսատուրքեր սահմանելով գրեթե ողջ աշխարհի վրա։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Մեդվեդևի խոսքով՝ հետևանքները կլինեն գլոբալ։
«Միացյալ Նահանգներից ապրանքների վրա հակամաքսատուրքեր կսահմանվեն, հին առևտրային շղթաները կկոտրվեն, բայց նորերը կհայտնվեն,
Իսկ մենք ի՞նչ. Ռուսաստանն արդեն գրեթե առևտուր չի անում Ամերիկայի կամ ԵՄ-ի հետ. նրա գրեթե ողջ շրջանառությունը պատժամիջոցների տակ է: Բայց մենք դեռ զարգանում ենք, և բավականին պատշաճ տեմպերով: 2025 թվականի առաջին եռամսյակում աճը կկազմի շուրջ 3%: Այնպես որ, պետք չէ իրար խառնվել: Հետևելով Լաո Ցզիի անմահ խորհրդին՝ արժե նստել ափին և սպասել, որ թշնամու դիակը լողա մեր կողքով։ ԵՄ տնտեսության քայքայվող դիակը»,- նշել է նա։

